Գլենդելում «Macy’s» խանութի աշխատակցուհի Արմինե Տոնիկյանը ձերբակալվել է այլ աշխատակիցների նույնականացման համարները օգտագործելու եւ նրանց հաշվից իր հաշվին մի քանի հազար դոլար փոխանցելու կասկածանքով:
Գլենդելի 31-ամյա բնակչուհին կալանավորվել է յուրացման մեղադրանքով, գրում է «Glendale News-Press-ը»:
Տոնիկյանն, ով խանութում աշխատել է 2012թ, իբրեւ թե, օգտագործել է սեփական պլաստիկ քարտերը տարբեր ապրանքներ գնելու համար, ինչից հետո խարդխությամբ գումարները հետ է վերադարձրել իր հաշվին:
Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտարարել է 5 մարդու ձերբակալության մասին, ովքեր «Macy’s» ցանցի 41 խանութների հասցրել են 218 հազար դոլարի վնաս:


























