Աֆղանստանի իրավապահ մարմինները հետ են մղել նախագահական պալատի վրա թալիբների հարձակումը, բոլոր գրոհայինները ոչնչացվել են, հայտնել է  մայրաքաղաքի ոստիկանապետ Մուհամեդ Այուբ Սալանգին:

Հարձակվողները երեք կամ չորս հոգի են եղել: Մարտը տեւել է 90 րոպե, Աֆղանստանի անվտանգության ուժերը կորուստներ չեն կրել, հայտնել է Սալանգին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով AFP-ն:

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Քաբուլի կենտրոնում տասնյակ պայթյուններ էին տեղի ունեցել, փողոցներում րակոցների ձայներ էին լսվել: Գրոհայինները հարձակվել էին Համիդ Քարզայի նախագահական պալատի եւ երկրի պաշտպանության նախարարության շենքի վրա: Գրոհայինները շրջափակել էին նաեւ  «Արիանա» հյուրանոցը, որտեղ գտնվում է ամերիկյան ԿՀՎ-ի գլխավոր գրասենյակը:  «Թալիբան» շարժումը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը:

Թալիբները հարձակվել են Քաբուլի նախագահական պալատի վրա