Թուրքիայի արտգործնախարարությունը հույս ունի, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած թիվ 252 հայկական բանաձեւը չի մտնի ԱՄՆ Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգ:
Թուրքական Haber7-ի փոխանցմամբ` Թուրքիայի դիվանագիտական աղբյուրները նշել են, թե շատ կարեւոր է, որ Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները մինչ ապրիլի 24-ը չմտցվեն Թուրքիայի խորհրդարան:
ԱՄՆ-ում հայկական բանաձեւի ընդունման կապակցությամբ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն պատրաստվում է մամուլի ասուլիս տալ, իսկ դրանից առաջ լրագրողներին հայտարարել է, թե Թուրքիան չի պատրաստվում որոշումներ ընդունել ճնշումների ներքո:



























