ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ անակնկալ հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի հիմնական թեման եղել է Սիրիայի իրադարձությունները եւ տարածաշրջանի զարգացումները։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ նախագահին տեղեկություններ է հաղորդել «Գեզի» այգու իրադարձությունների մասին։
Նշվում է, որ մոտ մեկ ժամ տեւած հեռախոսազրույցի ընթացքում հիմնական թեման եղել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները՝ Ժնեւ-2-ին ընդառաջ, ինչպես նաեւ տարածաշրջանային այլ թեմաներ։



























