Իսպանական Cruises Pullmantur ընկերության Zenith զբոսանավում հունիսի 25-ին հրդեհ է բռնկվել, ինչի հետեւանքով նավը կանգնած է մնացել Վենետիկի ափերի մոտ:

Նավում մեկուկես հազար ուղեւորներ եւ անձնակազմի անդամներ կան: Նավապետը վստահեցրել է, որ հրդեհը մարվել է, սակայն նավն արդեն ինքնուրույն տեղաշարժվելու ունակ չէ, այդ պատճառով մնացել է կանգնած՝ միացրած շարժիչներով: Ուղեւորներին  վտանգ չի սպառնում, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Տեղի նավահանգստային ծառայությունների ներկայացուցիչները հայտնել են, որ զբոսանավը քարշակման միջոցով կտեղափոխվի Վենետիկի նավահանգիստ: