«Շերեմետեւո» օդանավակայանից մեկնել է հունիսի 25-ին նախատեսված Մոսկվա-Հավանա չվերթն իրականացնող օդանավը: ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը ուղեւորների մեջ չի եղել, «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել է օդանավակայանի աղբյուրը:
«Սնոուդեն ազգանվամբ ուղեւոր ցուցակներում չի եղել», - հայտնել է աղբյուրը:
Հիշեցնենք, հունիսի 23-ին հայտնի էր դարձել, որ Սնոուդենը Հոնկոնգից ժամանել է Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայան եւ տարանցման գոտում է: Այնտեղից նա պետք է Կուբա մեկներ, սակայն հունիսի 24-ի Մոսկվա-Հավանա չվերթն իրականացնող օդանավում չի եղել: Հաղորդվել էր նաեւ, որ տարանցման գոտում Սնոուդենը հանդիպել է Ռուսաստանում Էկվադորի դեսպանի հետ, իսկ ավելի ուշ Wikileaks կայքը հայտնել էր, որ Էկվադորի իշխանությունները Սնոուդենին փախստականի անձնագիր են հատկացրել: Այս պահին նրա գտնվելու վայրն անհայտ է:


























