Հարավային Աֆրիկայում հունիսի 25-ին վայրէջք կկատարի Բարաք Օբամայի օդանավը, ով սկսել է իր աֆրիկյան շրջագայությունը: Բացի ՀԱՀ-ից, նա կայցելի նաեւ Սենեգալ եւ Տանզանիա: Սպասվում է, որ մի քանի օրից ԱՄՆ նախագահը կգնա հիվանդանոց, որտեղ գտնվում է Նոբելյան մրցանակակիր Նելսոն Մանդելան:

Ինքը 94-ամյա Մանդելան անգիտակից է, հաղորդում են արեւմտյան լրատվամիջոցները, որոնք վկայակոչում են տեղի բժշկական շրջանների անանուն աղբյուրները: Այն մասին, որ Մանդելայի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր գնահատվել, հայտարարել է նաեւ ՀԱՀ նախագահ Ջեյկոբ Զուման, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությունը, ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելայի մերձավոր բարեկամները գալիս են Կունու գյուղում նրա տուն:

Հանդիպումը կազմակերպել է Մանդելայի ավագ դուստրը: Մանդելայի մանկության տուն են ժամանում նրա երեխաները, թոռները, իշխանության ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ Մանդելան հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի սկզբին: Ինչպես եերեքշաբթի օրը հաղորդել է նրա թոռնուհին, 94-ամյա Մանդելայի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ:

Մանդելան Նոբելյան մրցանակի է արժանացել 1993թ: