ԱՄՆ-ի Այդահո նահանգում արմատական իսլամիստ-ահաբեկիչների դեմ նոր զինամթերքի շարք է ստեղծվել: South Fork Industries ընկերությունը  հատուկ փամփուշտներ է վաճառում՝ խոզի միս պարունակող ներկով պատված:  

South Fork Industries-ում նոր փամփուշտներն անվանում են Jihawg Ammo (Jihawg ՝ jihad – ջիհադ եւ hog բառերի միասնությունն է՝ վարազ; ammo - զինամթերք)՝ «խաղաղ եւ բնական միջոց՝ արմատական իսլամիստներին զսպելու համար»: Նման զինամթերքի գովազդային գլխավոր կարգախոսն է ՝ «Խաղաղություն՝ խոզի մսիօգնությամբ»: Փամփուշտների տուփն արժե 20 դոլար:

Ընկերության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ նման փամփուշտներով կարելի է ոչ միայն սպանել մահմեդական ահաբեկչին, այլեւ դժոխք ուղարկել: Ըստ իսլամական ավանդության՝ ջիհադի ժամանակ զոհված հավատացյալ մահմեդականը դրախտ է ընկնում: Սակայն Ղուրանը դրախտ չի նախատեսում  «անմաքուրների» համար, ինչպիսին մահմեդականները դառնում են  խոզի մսի հետ ցանկացած առնչության դեպքում՝ անկախ հանգամանքներից:

NEWSru.com-ը նշում է, որ մահմեդական  ահաբեկիչների դեմ նման փամփուշտներ թողարկելու գաղափարը պատկանում է Բրենդոն Հիլ եւ Ջուլի Հիլ ամուսիններին: