ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի բնակչուհու տան բակում հովազ է սպանվել: Գիշատչին հրացանի կրակոցով սպանել է ամերիկուհու ընկերը: Կինը պատմել է, որ վճռել էին սպանել գիշատչին, քանի որ վերջինս հարձակվել էր իր եւ հարեւանների տնային կատուների  վրա:

Նախապես ամերիկուհին ենթադրել էր, թե տնային կենդանիների վրա լուսան է հարձակվում: Երբ վայրի կատուն նորից էր եկել կնոջ բակ, նա ընկերոջը խնդրել էր սպանել կենդանուն, հայտնում է lenta.ru-ն:

Հայտնի չէ, թե որտեղից էր հայտնվել հովազը: Տեղի արգելոցները հովազի փախուստի մասին չեն հայտարարել: Նահանգի բնակիչներից դեռ ոչ ոք  չի հայտարարել  կենդանու կորստի մասին: ԱՄՆ-ի վայրի բնությունում հովազներ չկան: