Ներգաղթի հարցերով բրիտանացի նախարար Մարկո Հարփերը կոտրել է ոտքը` սեղանից ընկնելու հետեւանքով: Սեղանի վրա նա բարձրացել է լոնդոնյան բարում` պարելու: Պահպանողական կուսակցության անդամը հաստատել է, որ իր հետ նման միջադեպ է պատահել:

Հարփերի խոսքով` ինքը չի հիշում, թե բարում ինչ երաժշտություն էր հնչում, երբ ինքն ընկել է սեղանից: Ընդ որում, նա նշել է, որ այդ պահին իր կողքին է եղել կինը` Մարգարետը: «Նա ինձանից շատ ավելի լավ է պարում, այդ պատճառով էլ ցած չընկավ»,- հայտարարել է նախարարը, փոխանցում է Evening Standard-ը:

The Daily Mail-ը նշել է, որ նախարարն աշխատանքի է գնում հենակների օգնությամբ: Ինչպես գրում է «Lenta.ru»-ն, Հարփերի վնասվածքի հետ կապված լուրերը բազմաթիվ կատակների հիմք են հանդիսանում: