Գերմանիայի Կառլսրուե քաղաքի դատախազությունը Թունիսի երկու քաղաքացիների կասկածում է ինքնաթիռների հեռակառավարվող մոդելների օգնությամբ ահաբեկչություն ծրագրելու մեջ:

Մոտ 90 ոստիկաններ գործողություն են իրականացրել Բադեն-Վյուրտենբերգում եւ Բավարիայում, նաեւ Սաքսոնիայում եւ Բելգիայում: Ձերբակալվածներին կասկածում են «բռնության լուրջ ակտի նախապատրաստման», նաեւ գումարների լվացման մեջ: Իսլամիստներին հայտնաբերել են Ֆելլբախում՝ Շտուտգարտից ոչ հեռու: Նրանց մոտից ահաբեկչության նախապատրաստման իրեղեն ապացույցներ են գտել, գրում է «Գազետա.ru»-ն:

Խուզարկություններ են իրականացվել նրանց չորս հանցակիցների տներում: Ոստիկանությունը կարծում է, թե ձերբակալվածները «ջիհադ» են ֆինանսավորել: