Հունիսի 25-ին Հայաստանի ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունել է զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական հսկողություն իրականացնող ժնեւյան կենտրոնի (ԶՈԻԺՀ) տնօրենի տեղակալ Ֆիլիփ Ֆլյուրիին։

Հանդիպման ընթացքում Վարդան Եղիազարյանը ներկայացրել է Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները։

Ֆիլիփ Ֆլյուրին իր հերթին ներկայացրել է զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական հսկողություն իրականացնող ժնեւյան կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերը, այդ թվում՝ այն ծրագրերը, որոնք վերաբերվում են ոստիկանության գործունեությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԶՈԻԺՀ-ի եւ ՀՀ ոստիկանության միջեւ հետագա համագործակցության խորացման եւ զարգացման հարցեր։