Մի շարք եվրոպական երկրների ցանցահենային կուսակցություններ գործարկել են AntiPRISM արշավը՝ ընդդեմ ինտերնետ-օգտատերերի գաղտնալսման, ասվում է Մեծ Բրիտանիայի Ցանցահենային կուսակցության հաղորդագրության մեջ:

AntiPRISM-ի հաղորդագրության մեջ ասվում է, թե այն ստորագրող կուսակցություններն աջակցում են Էդվարդ Սնոուդենին, ով գաղտանզերծել է ԱՄՆ Ազգային անվտանգության ծառայության PRISM ծրագրի մասին տեղեկատվությանը: «Ցանցահենները» եվրոպական երկրներին կոչ են արել ապաստան տրամադրել Սնոուդենին:

Բացի այդ, արշավի մասնակիցները Եվրամիությանն առաջարկել են հանձնաժողով ստեղծել՝ պարզելու PRISM-ի հնարավորությունները, եվրոպական օրենքների խախտման չափը, այդ ծրագրի մասին իմացող եվրապաշտոնյաների անունները, գրում է «Lenta.ru»-ն: