Հայ տղամարդը, ով մեղադրվում է Հոլիվուդում կին-տրանսսեքսուալին ծեծի ենթարկելու մեջ, իրեն մեղավոր չի ճանաչել:

21-ամյա Նիկոլ Շահնազարյանը ոստիկանների կղմից կալանավորվել էր եւս երեք անձանց հետ անցած ամիս տրանսսեքսուալին դաժան ծեծի ենթարկելու մեջ:

Լոս Անջելեսի KTLA հեռուստաալիքի փոխանցմամբ, դեպքի վայրի տեսացիկներում երեւում է, թե ինչպես են Վիվիան Դիեգոյին ետեւից մոտենում չորս անձինք: Ոստիկանության տվյալներով, Դիեգոն հիվանդանոցում յոթ օր է անցկացրել ծեծվելուց հետո:

Եթե Շահնազարյանին մեղավոր ճանաչեն, նրան 8 տարվա ազատազրկում է սպառնում:

ՀԴԲ-ն ոստիկանության հետ որոնում է մյուս երեք կասկածյալներին: