Ցյուրիխ-Նյու Յորք օդանավից անհետացել է մեկ միլիոն դոլար: Ըստ Associated Press-ի` Swiss International Air Lines ավիաընկերության օդանավը Ջոն Քենեդու անվան օդանավակայանում վայրէջք էր կատարել հունիսի 22-ին:

Գումարը պետք է լիներ հատուկ պահատուփում, սակայն երկու օր անց, երբ այդ տուփը  պահպանության համար բանկ էր տարվել, պարզվել էր, որ փողերը չկան:

Ըստ CNN-ի` գումարը պատկանում էր ամերիկյան բանկերից մեկին, եւ այն ԱՄՆ էին տեղափոխում Շվեյցարիայի մասնաճյուղից:
ՀԴԲ-ն փորձում է պարզել` երբ են անհետացել փողերը՝ նախքան Ցյուրիխից օդանավի մեկնումը, թե՞ Նյու Յորքում վայրէջք կատարելուց հետո, գրում է lenta.ru-ն։