Ութ մարդ, այդ թվում նաեւ երեք երեխա է զոհվել Հարավ-Ղազախստանյան մարզում Audi եւ «Գազել» մեքենաների բախման հետեւանքով:
Ըստ Ղազախստանի ԱԻՆ-ի տվյալների` ավտովթարը տեղի է ունեցել հունիսի 26-ի գիշերը` «Սարիագաշ-Ժիլգա» մայրուղու 30-րդ կմ-ին:
«Ինտերֆաքսը» հայտնում է, որ ավտովթարի հետեւանքով Audi-ի վարորդը եւ նրա յոթ ուղեւորները, այդ թվում նաեւ մինչեւ տասնմեկ, ութ եւ հինգ տարեկան երեք երեխաները, տեղում մահացել են: «Գազելի» վարորդը եւ ուղեւորները տեղափոխվել են հիվանդանոց:


























