ՀԱՀ առաջին սեւամորթ նախագահ Նելսոն Մանդելան նախկինի պես գտնվում է հիվանդանոցում՝ ծայրահեղ ծանր վիճակում: ՀԱՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունը հուսադրող չէ. «Մանդելայի վիճակը չի փոխվել»:

Նախօրեին Պրետորիայի հիվանդանոց են եկել 94-ամյա հերոսի ազգականները: Բուժհաստատություն են այցելել նաեւ երկրի քաղաքական եւ հոգեւոր առաջնորդները:

Հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր մեկնարկելիք աֆրիկյան շրջագայության շրջանակներում չի այցելի ՀԱհ առաջին նախագահին: Սպիտակ տան առաջնորդի ժամանակացույցում նախատեսված է միայն այց Քեյփթաունի Ռոբբեն կղզու բանտ, որտեղ Մանդելան ապարտեիդի ժամանակ անցկացրել է 18 տարի: