Հանրության մեջ մտայնություն կա, որ եթե ասում են Եվրասիական միության հետ համագործակցություն, դա բացառում է Եվրամիության հետ հանագործակցություն։ Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:
Նա նկատեց, որ կարծիք կա, թե Մաքսային միության անպայման անդամակցումը բացառում է եվրոպական կառույցների հետ աշնանը նախատեսվող ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրումը,մինչդեռ քաղաքականությունը եւ դիվանագիտությունը հնարավորությունների եւ անհնարինի արվեստ է։ «Երբ կոնկրետ Ռուսաստանը եւ Արեւմուտքը համագործակցում են թիվ մեկ հարցի շուրջ, ինչո՞ւ չի կարելի դրանից ածանցյալ հարցերում եւս համագործակցել։ Առաջիկայում հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները՝ պետք է այս ամենը միասնության մեջ դիտարկել, հետեւություններ անել եւ քայլել կատարել»,- նշեց նա։
Ասուլիսի մյուս բանախոսը ՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը կարծիք հայտնեց, որ «եւ... եւ»-ի քաղաքականությունը կարող է լինել մեծագույն թշնամի։ Նա շեշտեց, որ գլոբալ իրավիճակի դեպքում այդ քաղաքականությունը հնարավոր կարող է լինել, երբ չկա միջազգային տարանաջատում, սակայն միջազգային օրակարգը ցույց է տալիս, որ այդ երկու աշխարհները բաժանված են օրակարգով, տնտեսության ձեւերով եւ այլն։ «Մենք ի զորու չենք որեւէ տեղ նման համակարգում դառնալ ինովացիոն առաջատար, բացարձակ սահմանափակվում է մեր տեխնոլոգիական հնարավորությունները, գլոբալ շուկա մտնելու հնարավորությունները»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանը Եվրասիական միության խորհուրդ մտնելու պես կունենա շատ քիչ ձայն։ Անուշ Սեդրակյանը շեշտեց, որ մենք փորձում ենք ռուսներից ռուս լինել, իմպերիայից իմպերիա լինել, դա մեզ կբերի տոտալ խզման, ոչ թե համագործակցության։ «Ազատ դեմոկրատների» փոխնախագահն ասաց, որ «մահակ-թխվածքաբլիթ» քաղաքականության օրինակով Ռուսաստռանը խփում է Հայաստանին, բայց քաղցրացնում այլ երկրներին։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























