Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը երկրի տարածքում հետեւում է 8931 ծայրահեղականների, ովքեր հաշվառված են տվյալների հատուկ գաղտնի բազայում: Ընդ որում, այդ մարդկանց մեծ մասը երբեւէ չի նկատվել հանցագործություններում:
Նրանց հետեւում է ոստիկանության` ծայրահեղականության դեմ պայքարի հատուկ ստորաբաժանումը: Նրանք վճարում են ինֆորմատորներին ու կազմակերպում տարածքների գաղտնալսում, գրում է The Guardian-ը` վկայակոչելով ոստիկանության աղբյուրը:
Ինչպես գրում է «Lenta.ru»-ն, յուրաքանչյուր ծայրահեղականի վերաբերյալ արխիվում կան բազմաթիվ փաստաթղթեր: Ոստիկանությունը հետեւում է ամենատարբեր ակտիվիստների:




























