Նախնական տվյալներով, ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարի այցը Երեւան նախատեսված է հուլիսի 9-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը՝ հավելելով, որ այցի ժամկետները նախնական են եւ կարող են փոփոխվել:
Հիշեցնենք, որ Լեոնիդ Կոժարի այցը Հարավային Կովկասի տարածաշրջան նախատեսված էր հունիսի վերջին, սակայն նա այցելել էր միայն Թբիլիսի, իսկ Երեւան եւ Բաքու այցերը տեխնիկական պատճառներով հետաձգվել էին:
Սպասվում է, որ Հայաստանում եւ Ադրբեջանում Կոժարի հանդիպումներում առանցքային թեման լինելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:




























