Թբիլիսիի կենդանաբանական այգու էկզոտարիումում Նելսոն անունով կոկորդիլոսը հարձակվել է տնօրեն Գուրամ Ցիկլաուրիի վրա, բռնել ոտքը եւ պատռել տաբատը:

Ցիկլաուրիի խոսքով՝ դեպքը կատարվել է հունիսի 26-ի առավոտյան՝ կոկորդիլոսին էկզոտարիումից մեծ ազատավանդակ տեղափոխելու ընթացքում:

 «Ինձ մի փոքր բժշկական օգնություն ցույց տվեցին… Նոր տաբատ էլ պետք է գնեմ… Ինչ արած, վտանգավոր կենդանիների հետ գործ ունենալիս ամեն ինչ սպասելի է: Իմ վերաբերմունքը երկկենցաղների հանդեպ չի փոխվել», - հայտարարել է Ցիկլաուրին, մեջբերում է  «Նովոստի Գռուզիան»:

Տնօրենը նաեւ հայտնել է, որ մինչեւ վերջերս Նելսոնին որձ էին համարում, սակայն պարզվել է, որ էգ է: Նելսոնն էկզոտարիումում ապրել է մոտ ութ տարի, այժմ նրա համար հատուկ ազատավանդակ են կառուցել: