Եվրամիության ամենաթանկ երկիրը Դանիան է, իսկ ամենաէժանը` Բուլղարիան: Դանիայում կյանքի արժեքը 41,9 տոկոսով բարձր է միջինեվրոպական ցուցանիշից: Դանիային հորիզոնականում է Շվեդիան եւ Ֆինլյանդիան:  Բուլղարիայում գները 51,1 տոկոսով ավելի ցածր են, քան ԵՄ-ում` միջին հաշվարկներով:

ԵՄ-ին չպատկանող եվրոպական ամենաթանկարժեք պետություններն են Նորվեգիան եւ Շվեյցարիան, իսկ ամենաէժանն են համարվում Ալբանիան եւ Մակեդոնիան: Այս մասին հաղորդել է Վիսբադենում ԳՖՀ Դաշնային վիճակագրական գերատեսչությունը: Գերմանիայում գների մակարդակը ԵՄ համատեքստում համարվում է «ոսկե միջին»: Մասնագետները իրենց հաշվարկների համար օգտագործել են ԵՄ Վիճակագրական վարչության` Eurostat-ի, տվյալները, գրում է NEWSru.com-ը:

Eurostat-ի տվյալների համաձայն ամենաէժանը հնարավոր է «սեղան գցել» Լեհաստանում: Սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները էժան արժեն նաեւ Ռումինիայում, Բուլղարիայում, Լիտվայում: Այս չափանիշներով ամենաթանկ երկրներ են համարվում Դանիան եւ Շվեդիան, ինչպես նաեւ Ավստրիան:

Ալկոհոլային խմիչքների առումով ամենաէժան գներով դրանք կարելի է ձեռք բերել Բուլղարիայում: Ամենաթանկը ոգելից խմիչքները վաճառվում են Նորվեգիայում: