ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Մոսկվային կոչ է արել Էդվարդ Սնոուդենին հանձնել Վաշինգտոնին: Նա Էկվադորին ԿՀՎ-ի նախկին գործակալին քաղաքական ապաստան տրամադրելու դեպքում լուրջ տնտեսական պատժամիջոցներ է խոստացել:
«Նրա գործողությունները դատական հետապնդման են արժանի, այլ ոչ թե գովասանքի: Սնոուդենը Մոսկվայի օդանավակայանում է: Ես ռուսական կառավարությանը կոչ եմ անում նրան այսօր հանձնել ԱՄՆ-ի իշխանություններին», - նշել է Կոնգեսրի վերին պալատում Նյու Ջերսի նահանգը ներկայացնող դեմոկրատը, հայտնում է gazeta.ru-ն:
Ինչ վերաբերում է Էկվադորին, ապա ըստ Մենենդեսի, ԱՄՆ-ի կառավարությունը «չի պարգեւատրելու երկրին` վատ վարքի համար»: Սնոուդենին քաղաքական ապաստան տրամադրելու դեպքում` Կոնգրեսը կհասնի Էկվադորին առեւտրային գործող արտոնություններից զրկելուն, նախազգուշացրել է սենատորը:




























