Ժայթքած Շիվելուչ հրաբխի ամպը  տարածվում է Կամչատկայում, մոխիր է լցվում Կլյուչի եւ Լազո ավաններում, հրաբխի ավիացիոն վտանգի ցուցիչը կարմիրից իջեցվել է նարնջագույնի:

Միլկովի շրջանի Լազո ավանում լցված մոխրի շերտի հաստությունը 1 մմ է եղել:  Մոխրի նման  շերտ է գոյացել նաեւ Կլյուչիում, հայտնում է BFM.RU-ն:

Շիվելուչ հրաբուխը ծովի մակարդակից 3,3 հազար մ բարձրէ, այն սկսել էր ակտիվանալ 2009թ. մայիսից: 2013թ. հունիսին սկսել էր ժայթքել:  Այն վտանգավոր չէ բնակավայրերի համար, սակայն լուրջ վտանգ է ներկայացնում ավիացիոն տեսանկյունից: