ԱՄՆ-ում վթարի է ենթարկվել F-16 կործանիչը: Ռազմական օդանավն ընկել եւ պայթել է ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Գլենդել քաղաքում: Օդանավի բեկորները ցրվել են  շրջակա փողոցներով մեկ: 

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Լյուկ կայանից մեկնած կործանիչի երկու օդաչուները ողջ են մնացել:

Դեպքի վայր են ժամանել բժիշկները եւ փրկարարները, օդաչուների վիճակի մասին տեղեկություներ չկան, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ըստ նախնական տվյալների` բնակիչներից ոչ ոք չի տուժել: 

F-16-ն ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի չորրորդ սերնդի օդանավ է: Դրա կառուցվածքը հնարավորություն է տալիս  վտանգի դեպքում կատապուլտով դուրս նետվել մինչեւ 15 կմ բարձրությունից՝ 1100 կմ արագության պայմաններում: