Մերձավոր Արեւելքից «խորհրդավոր» գնորդը պատրաստ է 2,1  միլիարդ դոլար վճարել Empire State Building հայտնի երկնաքերի համար: Ավելի վաղ Cammeby`s International Group ընկերությունը շենքի համար առաջարկել է 2 միլիարդ դոլար:

Երկու հայտերն էլ ստացվել էին Empire State Building-ի առնչությամբ շարունակվող IPO բանակցություններին զուգահեռ: Երկնաքերը գնելու առաջարկությունների մասին խոսվում է հունիսի 24-ին ԱՄՆ-ի արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովում ստացված եւ հունիսի 26-ին հրապարակված փաստաթղթերում, գրում է gazeta.ru-ն` վկայակոչելով The New York Daily News-ին:

Հրապարակված փաստաթղթերում ասվում է, որ Malkin Holdings-ի ղեկավարը եւ նրա որդի Էնթոնին քննարկում են ստացված հայտերը:

Empire State Building-ը 2011թ. նշել է իր 80-ամյակը:  Շենքի պաշտոնական բացումը տեղի էր ունեցել 1931թ. մայիսի 1-ին, երբ ԱՄՆ-ի նախագահ Հերբերտ Գուվերը սեղմել էր Վաշինգթոնում խորհրդանշական կոճակը, որից հետո Նյու Յորքի ամենաբարձր շենքում լույս էր վառվել: