Ամերիկյան Specialty Medical Supplies ընկերության ղեկավար եւ համասեփականատեր Չիփ Սթարնսը իր պեկինյան գործարանի աշխատակիցների հետ պայմանավորվել է փոխհատուցումների տրամադրման շուրջ: Աշխատակիցները վերջին մի քանի օրերի ընթացքում նրան պատանդ էին պահում: Այս մասին հայտարարել է Specialty Medical Supplies-ի մամուլի ծառայությունը: CNN-ի տվյալներով, Սթարնսն արդեն ազատ է արձակվել:
Հիշեցնենք, որ Սթարնսը Պեկին էր ժամանել հունիսի 18-ին` իր չինացի աշխատակիցներին տեղեկացնելու, որ ընկերության ստորաբաժանումներից մեկը լուծարվում է: Կրճատման տակ ընկած աշխատակիցներին փոխհատուցում էր տրամադրվելու: Սակայն մյուս աշխատակիցները ենթադրել են, որ փակվելու է ամբողջ գործարանն, իսկ իրենք աշխատանքից հեռացվելու են առանց փոխհատուցման: Իրենց գումարն ստանալու համար նրանք հունիսի 21-ից Սթարնսին թույլ չէին տալիս հեռանալ ձեռնարկության տարածքից:
Չինացի աշխատողները պատանդ են վերցրել ամերիկացի ղեկավարին
Արդյունքում, ինչպես գրում է «Lenta.Ru»-ն, Specialty Medical Supplies-ը ստիպված է եղել հայտարարել աշխատակիցներին, որոնք շարունակում են իրենց աշխատանքը պահպանել, որ նրանց կվճարվի փոխհատուցում ճիշտ այնպես, ինչպես որ կրճատման ենթարկվածներին:


























