Հայաստանում շահարկվում է այն հարցը, որ ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան Հայաստանում 14 մլն դոլար է ծախսել՝ ֆերմերների համար դասախոսություններ կարդալու համար: Այդ մասին այսօր՝ հունիսի 27-ին, ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը;

Նրա ներկայացմամբ՝ ծրագիրն ընդունվել է 2007 թ., երբ «Հազարամյակի մարտահրավերներ Հայաստան» հիմնադրամը դեռ չէր ձեւավորվել: Ամերիկյան կողմն ինքն է անցկացրել մրցույթը, ինքն է որոշել դրամաշնորհի հաղթողին, ինքն էլ արդյունքները դրական է գնահատել:

«Անհասկանալի է, թե մեղադրանքի իմաստը որն է»,- ասաց Տ. Սարգսյանը:

Նշենք, որ դասախոսություների համար միլիոնավոր դոլարների ծախսման փաստը առաջին անգամ ՀՀ Ազգային Ժողովի ամբիոնից հրապարակել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: