Այս շաբաթվա ընթացքում Թուրքիայի Մարմարիս քաղաքի հյուրանոցներում հանգստացող ռուսաստանցի երեք զբոսաշրջիկներ են մահացել, հայտնում է lifenews.ru-ն։
50-ամյա Վլադիմիր Ֆրոլովը սրտի կաթվածից մահացել է հունիսի 24-ին՝ Մարմարիսի Մանավգաթ բնակավայրի հյուրանոցի համարում։
Մանավգաթի մեկ այլ հյուրանոցում հունիսի 28-ին մահացել է 45-ամյա Սերգեյ Բարժենկովը։ Նախնական տվյալով՝ մահվան պատճառ է դարձել ալկոհոլի չարաշահման հետեւանքով վրա հասած սրտի կաթվածը։
46-ամյա Ալեքսեյ Ս.-ի մարմինը հայտնաբերել են Մարմարիսի հյուրանոցային սենյակի լոգարանում։ Հյուրանոցի ղեկավարության ահազանգով ժամանած բժիշկները հայտնել են, որ մահը վրա էր հասել հինգ օր առաջ։
Ըստ բժիշկների՝ ռուսաստանցին վախճանվել է ընկնելու հետեւանքով ստացված գլխի վնասվածքից։ Սենյակում կրկին մեծ քանակությամբ ալկոհոլային խմիչք է հայտնաբերվել։


























