Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Մասիս քաղաքի Նոր թաղամասի թիվ 26 շենքից բերման են ենթարկել 1972 թ. ծնված Հրաչ Ա.-ին, որը հունիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով՝ յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է խոշոր չափերով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Բյուրեղավան քաղաքի 24 շենքի մի բնակարանից բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Վարդան Կ.-ն, որը հունիսի 20-ից հետախուզվում էր կողոպուտ կատարելու մեղադրանքով: