Հունիսի 30-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Աշտարակ-Ապարան ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ 53» եւ «ՌԵՆՈ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «ՌԵՆՈ»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: