Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Բակունցի փողոցի թիվ 1 հասցեի մոտից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Մարինե Պ.-ին, որը «Հեղինակային իրավունքների մասին» օրենքը խախտելու համար հետախուզվում էր Լեհաստանի Հանրապետության իրավապահների կողմից:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հայտնաբերման մասին տեղեկացվել է Ավան եւ Նոր Նորքի վարչական շրջանների դատախազություն եւ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին:





























