Հունիսի 29-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց E-230» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Կապան ճանապարհի 270-րդ կմ-ին ձախ շրջադարձ կատարելիս՝ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառին եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: