Հայաստանի Դատախազությունն այսօր` հուլիսի 1-ին, դիմել է Վերահսկիչ պալատին` 2012թ-ի հաշվետվության մեջ արձանագրված գնահատականների եւ եզրակացությունների համար հիմք հանդիսացած լրացուցիչ նյութերը տրամադրելու պահանջով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Նա նշեց, որ նախորդ շաբաթ Դատախազությունը Ազգային ժողովից  ստացել էր ՎՊ-ի հաշվետվությունը, որտեղ շարադրված են Վերահսկիչ պալատի եզրահանգումները: «Դրանց հիմք հանդիսացած նյութերը մնացել էին ՎՊ-ում: Եվ այժմ, փաստորեն, Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացվող ուսումնասիրության շրջանակներում լրացուցիչ նյութերի անհրաժեշտություն է առաջացել»,- ասաց Սոնա Տռուզյանը:

Նա նշեց, որ ուսումնասիրությունների նախնական արդյունքների մասին կտեղեկացնի առաջիկա օրերին: