Հուլիսի 1-ին, ժամը 13.23-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդի ամառանոցների Անտառային փողոցում այրվում է խոտածածկ տարածք:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.52-ին, մարվել՝ 14.00-ին:
Այրվել են 3000 քմ խոտածածկ տարածք եւ 30 ծառ, որից 4-ը՝ բերքատու:





























