Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 1-ին այցելել է նախկին ղարմետաքսկոմբինատի տարածքում բացվելիք մի շարք արտադրամասեր եւ ծանոթացել է բրդի վերամշակման, թելի, կտորի, գորգագործական արտադրամասերում իրականացվող նախապատրաստական աշխատանքների ընթացքին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Բակո Սահակյանը կարեւորել է նման փոքր ձեռնարկությունների առկայությունը տեղական արտադրության խթանման տեսանկյունից՝ հավելելով, որ դրանք կնպաստեն նաեւ Արցախում թեթեւ արդյունաբերության ոլորտի զարգացմանը:

Նախագահին ուղեկցել են վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ Արտուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: