Եգիպտոսի բանակը 48 ժամ է տվել քաղաքական ուժերին տարակածությունները կարգավորելու համար: Այդ մասին հայտարարել է Եգիպտոսի պաշտպանության նախարար Քբդել Ֆաթթահ աս-Սիսին ազգին ուղղված ռադիուղերձում:  

Թահրիր հրապարակում հավաքված ցուցարարները ուղերձն ընդունել են ծափահարություններով: Արաբական լրատվամիջոցների մեկնաբանները հայտարարությունը գնահատել են որպես նախագահին Մուրսիին ներկայացված վերջնագիր, թեեւ պետության ղեկավարի անունն այդ տեքստում չի նշվում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ուղերձում զինվորականները նշել են, թե նախկինում արդեն մեկ շաբաթ տվել էին զինվորականներին, սակայն նրանք ոչինչ չեն ձեռնարկել: «Եթե 48 ժամում որոշում չկայացվի, մենք կհռչակենք ժողովրդավարական Եգիպտոսի ապագայի ճանապարհային քարտեզ, որը չի բացառի որեւէ քաղաքական ուժի»,- նախազգուշացրել են զինվորականները: