Հուլիսի 1-ին, ժամը 21.21-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին` Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել վթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՅԱ-303» մակնիշի առանց պետհամարանիշի կոմբայնը եւ «ՎԱԶ-2121» մակնիշի 45 AN 555 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Գ. Ավետիսյան), ինչից «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր` 1957 թ. ծնված Ա. Ավետիսյանը, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղափոխվել է Չարենցավանի բժշկական կենտրոն, որտեղ վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:





























