Չորս հոգի զոհվել եւ ավելի քան 50 մարդ վիրավորվել են այսօր շիա մահմեդականների համար սուրբ համարվող Նաջաֆ քաղաքում տեղի ունեցած պայթյունի արդյունքում։
Reuters-ի տվյալներով , դեպքը պատահել է իմամ Ալիի դամբարանին մոտ գտնվող կայանատեղիում։
Բոլոր զոհերը իրանցի ուխտավորներ են։ Ականատեսների վկայությամբ, կայանատեղիում՝ դամբարանից 500 մ հեռավորության վրա, պայթել են երկու զբոսաշրջային ավտոբուսներ։
Նշենք, որ դեպքը պատահել է խորհրդարանական ընտրությունների նախօրեին, որն Իրաքում անցկացվելու է մարտի 7-ին։ Մտահոգություն կա, որ նմանատիպ ահաբեկչությունները լրջորեն կարող են ապակայունացնել երկրի իրավիճակը խորհրդարանական ընտրություններից առաջ եւ դրա ընթացքում։



























