Հայաստանի տնտեսության հիմքը պետք է կազմի պետություն-մասնավոր սեկտոր գործընկերությունը: Նման կարծիք լրագողների հետ հուլիսի 2-ին կայացած հանդիպման ժամանակ արտահայտել է Հայաստանի Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Այդ մոդելով Հայաստանի խոշոր ձեռնարկությունները, որոնք մնացել են խորհրդային ժամանակներից, կդադարեն ծանրաբեռնել տնտեսույունը եւ մենաշնորհներից կվերածվեն բաց բաժնետիրական ընկերությունների, որոնց սեփականատեր կարող է դառնալ յուրաքանչյուրը:
«Օրինակ, դուք ունեք մեկ խոշոր եւ մի քանի մանր կաշի վերամշակող ձեռնարկություն: Սակայն եթե այն ամբողջությամբ գործարկի իր արտադրական հզորությունը, ապա դե-ֆակտո կվերածվի մասնավոր սեկտորից կաշի գնող մենաշնորհ: Ավելի վառ օրինակ է «Նաիրիտը», որը մենաշնորհային է ոչ միայն Հայաստանում, այլեւ ԱՊՀ ամբողջ տարածքում: Եթե այդ ձեռնարկությունների ակտիվներին տիրանալը հանրությունից հեռացված չլինի, դրանք շատ ավել մեծ օգուտ կտան երկրին»,-ընդգծել է Սաֆարյանը:





























