«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 2-ին արտարժույթի առուվաճառքի գործարքներ չեն կնքվել: Երկրորդ օրն անընդմեջ բորսայում գործարքներ տեղի չեն ունենում, սակայն դոլարի փոխարժեքն ունի աճի միտում: Այսպես` այսօր դոլարը պահանջարկ է վայելել 411.25 դրամով, սակայն առաջարկի նվազագույն գինը 411.50 էր:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը թանկացել է միջինը կես դրամով: Այսպես` դոլարը գնվում է 410.5-ով, վաճառվում 413 դրամով:
Forex միջազգային շուկայում դոլարն այսօր ամրապնդվել է եվրոյի եւ իենի նկատմամբ: Եվրոյի վրա բացասաբար է անդրադարձել Պորտուգալիայի ֆինանսների հայազգի նախարար Վիտոր Գասպարի երեկ հայտարարած հրաժարականը` երկրի բյուջեի դեֆիցիտի աճի պատճառով:
Եվրոյի փոխարժեքն այսօր իջել է մինչեւ 1.3026 դոլար:
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 32.9475 ռուբլի: Դոլարը թանկացել է ռուբլու նկատմամբ:





























