Արաբական Միացյալ Էմիրություններում դատավճիռ է կայացվել մի մեծ խմբի անդամների նկատմամբ , որոնք մեղադրվել են կառավարությունը տապալելու եւ իշխանությունը զավթելու նպատակով իսլամիստական ուղղվածության գաղտնի կազմակերպություն ստեղծելու համար:
56 գլխավոր մեղադրյալներ դատապարտվել են 10-ական տարվա ազատազրկման, եւս 5-ը՝ 7-ական: Եվս 8 մեղադրյալներ դատապարտվել են հեռակա կարգով՝ 15-ական տարվա ազատազրկման: 25 մեղադրյալներ, այդ թվում 12 կանայք, արդարացվել են:
Ընդհանուր առմամբ, հետաքննության տակ են եղել 94 այլախոհներ՝ դատավորներ փաստաբաններ, գիտնականներ, հասարակական եւ երիտասարդական առաջնորդներ: Քննության տվյալներով՝ նրանք գաղափարախոսությամբ «Մահմեդական եղբայրներ» կազմակերպությանը մոտ ընդհատակյա կազմակերպություն են ստեղծել եւ մի քանի տարի զարգացրել այն:
ԱՄԷ-ի գլխավոր դատախազության տեղեկատվությամբ՝ գաղտնի կազմակերպությունը գործել է կրոնական-լուսավորչական եւ բարեգործական «Ալ-Իսլահ» կազմակերպության անվան տակ, իսկ դավադիրները հանդիպել են մասնավոր տներում՝ հատուկ ծառայությունների ուշադրության տկ չհյտնվելու համար:
Մեղադրյալներն ընդունել են իրենց մեղքը:





























