Ռուսաստանի Պետդուման հուլիսի 2-ին միանգամից 3 ընթերցմամբ ընդունել է տնտեսական համաներման վերաբերյալ նախագիծը: Առաջին ընթերցման ժամանակ կողմ էր քվեարկել 295, ձեռնպահ` 1 պատգամավոր: Երկրորդ ընթաերցման ժամանակ ՌԼԴԿ ուղղումները դիտարկելուց հետո պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել: Երրորդ ընթերցման ժամանակ 298 պատգամավոր կողմ է քվեարկել, մեկը մնացել է ձեռնպահ:
Տնտեսական համաներման վերաբերյալ որոշման նախագիծը հունիսի 25-ին Պետդումային է ներկայացվել երկրի նախագահի կողմից: Ըստ այդմ, առաջարկվում է «պատժից ազատել այն անձանց, ովքեր առաջին անգամ են պատասխանատվության ենթարկվում կամ դատապարտվում ձեռնարկատիրական ոլորտում հանցավոր գործունեություն ծավալելու համար»: Համաներում կիրառելու պարագայում կասկածյալը կամ մեղադրյալը պետք է վերադարձնի ունեցվածքը կամ փոխհատուցի տուժողի կրած վնասները:
Համաներման կարող են արժանանալ հեղինակային իրավունքները խախտողները, ապօրինի ձեռնարկատիրությամբ կամ բանկային ոլորտում գործունեություն ծավալողները, մեքենայությամբ եւ գումարային միջոցների լվացմամբ զբաղվողները, հարկերից խուսափողնեը, վարկային պատասխանատվությունը չիրականացնողները:
Համաներում չի նախատեսվում նրանց համար, ովքեր բռնություն են կիրառել կամ սպառնացել են անել դա: Դա չի վերաբերի նաեւ դրամանենգներին ու ստույգացեր իրականացնողներին, գրում է Slon-ը:
Ընդհանուր առմամբ, համաներման կարժանանա մոտ 2989 մարդ:


























