Լիճք գյուղի գյուղապետարանից ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ հունիսի 29-ից մինչեւ հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում գողացել են գյուղապետարանի հաշվեկշռում գտնվող 12 մ երկարության, 219 մմ տրամաչափի 13 խողովակ` համայնքին պատճառելով մոտ 850.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 28-ամյա Խորեն Հ.-ն:

Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն: