Այսօր՝ հուլիսի 3-ին, ժամը 00.03-ին մի շարք քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրեւի հետեւանքով անձրեւաջրերը լցվում են Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մի շարք փողոցների տներ եւ նկուղներ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի մասին տեղյակ են պահվել կոմունալ ծառայությունների պետը եւ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի աշխատակազմի ղեկավարը: Դեպքի վայրում են գտնվում նաեւ Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, խմբի պետի ժամանակավոր պաշտոնակատարը:
Նույն օրը ահազանգ է ստացվել, որ անձրեւաջրերը լցվում են նաեւ Սյունիսի մարզի Աղիտու գյուղի մի շարք տներ եւ նկուղներ: Դեպքի մասին տեղյակ է պահվել Սյունիսի մարզի քաղաքաշինության պետը: Կստեղծվի հանձնաժողով վնասի չափը ճշտելու համար:



























