Օֆշորային սկանդալի հետ կապված մի կողմից ունենք փաստեր, մնում է, որ մյուս կողմը կարողանա փաստերով հերքել դրանք: Այս  մասին այսօր` հուլիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Նա նշեց, որ ինքն ուրախ կլիներ իրավական գնահատականներ լսել, թե ովքեր եւ ինչպես են օֆշորում գումարներ գրանցում: Հարցին,, թե ինչո՞ւ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը վերջին հանդիպման ժամանակ չանդրադարձավ օֆշորի թեմային, Պողոսյանը պատասխանեց, որ գուցե հանդիպումը հրավիրվել էր Վերահսկիչ պալատի համար:

«Եթե պարզվի, որ մեր պաշտոնյաները այդպիսի օֆշորային գործունեությամբ են զբաղված, բոլոր մեղավորները պետք է համպատասխան պատիժ ստանան»,-ամփոփեց պատգամավորը: