Վերահսկիչ պալատի նախագահը պետք է ընդդիմադիր լինի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը՝ հավելելով, որ պետք է ողջունել, որ Վերահսկիչ պալատը բարձրացնում է գոյություն ունեցող խնդիրները:

Նա նաեւ այդ թեմայի վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսանի հրավիրած քննարկումը դրական համարեց, նշելով. «Պետք է հասկանալ արդյոք այդ ռիսկային գոտում գտնվելը, բարձրացված խնդիրները, իրականությանը համապատասխանո՞ւմ են, թե՝ ոչ: Այս տեսակի քննարկումները բերելու են նոր որակի»:

«Եկեք տեսնենք դատախազությունն ինչ պատասխան է տալիս, հետո միայն գնահատականներ տանք»,- առաջարկեց Թեւան Պողոսյանը՝ հավելելով, որ Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ կային բաներ, որ թվում էր, թե չէին ցանկանա բարձրաձայնել, բայց ուրախ է, որ ԱԺ ամբիոնը աստիճանաբար ծառայում է իր նպատակին:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am