Եգիպտական ընդդիմադիր «Թամարուդ» շարժումը հուլիսի 3-ին կոչ է արել իր բոլոր կողմնակիցներին կողմնակիցներին երթով գնալ դեպի Ազգային գվարդիայի շտաբ, որտեղ, ենթադրաբար, գտնվում է երկրի նախագահ Մուհամմեդ Մուրսին:
Ակցիայի սկիզբը նախատեսվում է տեղի ժամանակով 16:00-ին: Նպատակն է երկրի ղեկավարին հետ պահել երկիրը կառավարելուց, ասվում է The Guardian պարբերականի մերձավորարեւելյան բլոգում:
Ազգային գվարդիան այն քիչ ուժային կառույցներից է, որի հավատարմության վրա Մուրսին կարող է հույս դնել: Բանակն ու ոստիկանությունն ավանդաբար դժկամորեն են վերաբերում իսլամիստներին, գրում է «Lenta.Ru»-ն:
Հիշեցնենք, որ մոտավորապես այդ ժամանակ լրանում է վերջնագրի ժամկետը, որը տեղի պաշտոնյաներին ներկայացվել է Եգիպտոսի ԶՈւ հրամանատարության կողմից: Գեներալները պահանջել են դադարեցնել փողոցային դիմակայությունն ու փոխզիջումների գնալ: Հակառակ դեպքում, նրանք խոստացել են, որ իրավիճակն իրենց վերահսկողության տակ կառնեն ու իշխանափոխություն կիրականացնեն:





























