Չարենցավանի «Հաստոցաշինական» գործարանին հարակից տարածքում այսօր՝ հուլիսի 3-ին, ժամը 11.00-ի սահմաններում, գնացքի տակ է ընկել Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի բնակիչ, 73-ամյա Ջուլիետա Բաղդասարյանին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Չարենցավանի բաժնից:
Կնոջ կյանքին վտանգ չի սպառնում, բայց աջ ոտքի թաթը կտրվել է եւ նրան տեղափոխել են հիվանդանոց: Շարժակազմը վարել է Մասիս քաղաքի բնակիչ, 62-ամյա Վարդան Ենգոյանը:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:



























