Արմավիրի մարզի Բաղրամյանի վարչական շրջանում գտնվող Թալինի ջրանցքում այսօր` հուլիսի 3-ին դուրս է բերվել 14-ամյա Նարեկ Արթուրի Հովսեփյանի դին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Արմավիրի բաժնից:
Նախնական տեղեկություններով՝ նա ընկերների հետ գնացել է լողալու եւ խեղդվել: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նա Արմավիրի մարզի Արգինա գյուղի բնակիչ է:



























